Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը վերաբերվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: «Ինչպես Ձեզ հայտնի է, մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են: Վստահ եմ, այսօր կքննարկենք որոշ ասպեկտներ, ուրախ եմ այս առիթով հանդիպել Ձեզ»,- ասել է վարչապետը:

Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ օրերս Սոչիում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների բովանդակալից հանդիպումը և փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:

Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում. ՊՆ

Հաջորդը

Երասխում վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն անցել են բարեհաջող. ՀՀ ԱՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամանակն է էստաֆետը հանձնել երիտասարդներին. Էրդողան

Թուրքիայի նախագահն ակնարկել է, որ հաջորդ տարի վերջին անգամ է պաշտոնավարելու՝ ասելով, որ ժամանակն է էստաֆետը հանձնել երիտասարդներին:…
Դիտել

Բաքուն պատրաստ է ուժի կիրառման, կոչ ենք անում կանխել հնարավոր ռազմական ագրեսիան․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ի հայտարարությանը: «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական…
Դիտել

ԱՄՆ-ն Բրյուսելյան բանակցությունների մաս չի եղել. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը անդրադարձել է Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին։ Պատելը, մասնավորապես, հայտարարել է. «Բրյուսելի բանակցությունների վերաբերյալ որևէ…
Դիտել

Սամվել Բաբայանն արձագանքել է ԼՂ նախկին դատախազին

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել ԼՂ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունների առնչությամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share