Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև

Սեպտեմբերի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԱԳ նախարարի փոխտեղակալ Սանդրա ՄկՔարդելը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու վերաբերյալ Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի զեկույցի իրականացմանն ուղղված հարցերը։ Երկուստեք կարևորվել է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ու ընդլայնման նպատակով Հայաստանում դեսպանություն հիմնելու վերաբերյալ Կանադայի որոշումը։ Քննարկվել է նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և դրա հետևանքները, հրադադարի ձեռքբերման և պահպանման ուղղությամբ գործընկեր երկրների ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև  Կանադայի ԱԳ նախարարի տեղակալ Սինտիա Թերմորշույզենի, Միջազգային առևտրի նախարարի տեղակալ Դեյվիդ Մորիսոնի, Կանադայի Սենատի Արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի մշտական հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի, Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի, Կանադայի վարչապետի աշխատակազմի արտաքին և պաշտպանական հարաբերությունների գծով պատասխանատու Ջորդան Զեդի հետ։

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կանադա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ։ Օտտավայի Կարլտոն համալսարանում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանում որոշ շրջաններ այցելել

Հաջորդը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպման արդյունքներին։ «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և…
Դիտել

Սպանություն Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով. Պն

Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share