Ադրբեջանն այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպման արդյունքներին։


«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.
1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը:


Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։


2. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել. Փաշինյան

Հաջորդը

Պրահան թուլացրե՞ց, թե՞ սառեցրեց՝ հայ-ադրբեջանական լարվածությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների  սահմանադրական և այլ իրավական կարգավորումների մասին․ Հաջիև

Ադրբեջանի նախագահ Ալիևի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով։ Հաջիևը,…
Դիտել

Կրկնակի տոն՝ «Երբ բոլորը հավասար են» սոցիալական հասարակական կազմակերպությունում (տեսանյութ)

«Երբ բոլորը հավասար են» սոցիալական հասարակական կազմակերպությունն այսօր նշեց, իր երկրորդ տարեդարձը։ Կազմակերպությունն աշխատում է հատուկ կարիքներ ունեցող…
Դիտել

ԵԽ նախագահը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը. Միշելի հայտարարությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share