Վազգեն Մանուկյանի բաց նամակը

Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ԱԺՄ-ի նախկին և ներկա անդամներին ու համախոհներին ուղղված բաց նամակով։

«Մեզանից ոմանք մինչև 1988 թվականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թվականից սկսած պայքարել ենք հանուն ազատության և ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու հետևյալ 3 պարզ սկզբունքները․

1․ Կառուցել անկախ, ինքնիշխան, իր անվտանգային համակարգով պաշտպանված պետություն, որը կպատկանի ժողովրդին, և հիմքում կլինի ժամանակակից, ժողովրդավարական կառավարում՝ ապահովելով ու երաշխավորելով ժողովրդի բարեկեցության, պաշտպանվածության ու երջանկության բնական իրավունքները։

2․ Ստեղծել բոլորին միավորող ներքին մթնոլորտ՝ հիմնված մեր ազգային արժեքների, մեր հարուստ պատմության ու հպարտության վրա։ Կրթական համակարգ, որը մեր երիտասարդներին պետք է տա ժամանակակից գիտելիքներ՝ կերտելով ազատ մարդ և դրա հետ մեկտեղ ապահովելով ազգային դաստիարակությունը։

3․ Պաշտպանել մեր հայրենակից արցախցիների անկախության ձգտման պահանջը՝ ոչ միայն մարդասիրական և ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով, այլ գիտակցելով, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հազարամյակների ընթացքում բնակեցված բնիկ հայ բնակչությամբ։

Մենք խորապես գիտակցում էինք, որ այս 3 սկզբունքներն իրար հետ շաղկապված են, և առանց մեկը մյուսի չեն կարող իրագործվել։ 

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, գալիս է ապացուցելու այդ պարզ ճշմարտությունը։ Հայաստանում իշխանության անթաքույց ջանքերով միաժամանակ քանդվում են այս 3 սկզբունքները։ Եվ այժմ դրված է ոչ միայն Արցախի հարցը, այլև մեր պետությունն ու ողջ հայությունն է կանգնած ոչնչացման վտանգի առաջ։

Այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբվածությունն է պահանջվում այդ սկզբունքներն առաջ տանելու և պաշտպանելու համար։

Կոչ եմ անում իմ գաղափարակից գործընկերներին ու համախոհներին ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին՝ ի պաշտպանություն Արցախի։ 

Մեր սկզբունքներն իրագործելու համար անհրաժեշտ է համաժողովրդական միասնություն և պայքար: Եվ այդ համախմբումը կարող է որոշիչ լինել մեր պայքարի ճանապարհին»,- ասված է նրա ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է Արցախից ՀՀ գնացող քաղաքացու

Հաջորդը

Սեյրան Օհանյանը կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Դիտել

Փաշինյանը Բոնոյին է ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները…
Դիտել

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ…
Դիտել

Ստուգորմներ խոշոր խանութներում․ կազմվել են արձանագրություններ

Շաբաթվա սկզբին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 33…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share