Սեյրան Օհանյանը կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին։

«Քառորդ դարից ավելի հաղթանակած Արցախը Հայաստանի սահմանապահն էր և կրակը վերցնելով իր վրա՝ թույլ չէր տալիս` ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Քառորդ դարից ավելի Արցախ-Հայաստան անվտանգային գոտին հաղթանակած էր, ամուր ու անառիկ, և հակառակորդի յուրաքանչյուր սադրանք ստանում էր արժանի հակահարված։

Սակայն այսօր ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով Արցախը շրջափակման մեջ է։ Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ժողովրդին համախմբելու և միասնական ճակատով թշնամուն կանգնեցնելու, հետ շպրտելու, Արցախը փրկելու փոխարեն, զբաղված են քաղաքական մուրացկանությամբ ու դեռ ավելին, այս ուղղությամբ իրենց անգործությունն արդարացնելու նպատակով տալիս են բարոյականությունից, տրամաբանությունից զուրկ մեկնաբանություններ՝ Արցախը հանձնելու, միայնակ թողնելու, զոհաբերելու՝ խաղաղության կեղծ օրակարգի վերաբերյալ։

Ուստի կոչ եմ անում Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, մեր մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներին՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00, գալ Ազատության հրապարակ և ավելի վճռական շարունակել պայքարը Արցախի ու Հայաստանի լինելիության համար»,- ասված է նրա ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վազգեն Մանուկյանի բաց նամակը

Հաջորդը

Միջազգային դերակատարների, այդ թվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց առևանգումը դատապարտելի․ ՀՀ ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից,…
Դիտել

Այլ առաջարկություն-դիմում մեզ չի ներկայացվել. Խամոյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնել ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությունը առաջադրելու մասին։  «Հաշվի…
Դիտել

Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ…
Դիտել

Հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով կկանգնի

Հայկական ատոմային էլեկտրակայանը կկանգնի մայիսի 15-ից, այս մասին հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: «2021-ին վերանորոգման աշխատանքից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share