Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյամանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մուշեղ Սրբազանի վառվեց Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի

Հաջորդը

Երկրաշարժ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հաջողությամբ ստուգում է անցել Ստամբուլում

Համատեղ համակարգող կենտրոնի մասնագետները Ստամբուլում ավարտել են 27 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված Razoni չորաբեռնատար նավի ստուգումը: Այդ…
Դիտել

Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մոսկվան տեսնում է Երևանի և Բաքվի դրական վերաբերմունքը փաթեթային պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share