Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հաջողությամբ ստուգում է անցել Ստամբուլում

Համատեղ համակարգող կենտրոնի մասնագետները Ստամբուլում ավարտել են 27 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված Razoni չորաբեռնատար նավի ստուգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Անադոլու» գործակալությունը:

Այժմ, ինչպես սպասվում Է, նավն ուղղություն կվերցնի դեպի Լիբանան: Ավելի վաղ հաղորդվել Է, որ օգոստոսի 3-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների ներկայացուցիչները եւ տեսուչները բարձրացել են նավ՝ համաձայնագրի պայմաններով բեռի համապատասխանության ստուգում անցկացնելու համար, որն ստորագրվել Է հուլիսին:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ տեղի Է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում ուկրաինական տարածքի երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Հարավային) հացահատիկի դուրսբերման համար միջանցք ստեղծելու վերաբերյալ:

Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը (Razoni չորաբեռնատարը, որն ընթանում Է Սիեռա-Լեոնեի դրոշի ներքո) Օդեսայի նավահանգստից դուրս Է եկել օգոստոսի 1-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինհոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին

Հաջորդը

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ–ը դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. Ջեքի Սփիեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը` մեկնաբանելով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները հայտարարել է, որ ԱՄՆ–ը դեմ կլինի…
Դիտել

Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝…
Դիտել

Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին․ Մակրոն

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթում Հայաստանի Հռոմի ստատուտին միանալը համարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share