Քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունումը․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունումը, հատկապես հիմա, երբ 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ցավում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում մեր պետականության համար հույժ կարևոր հարցերից մեկի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ։ Ինչպես հաճախ քաղաքական մեծամասնությունը ասում էր, որ լավ կլինի այս հայտարության նախագծերը նաև համատեղ քննարկենք և այլն, մենք փորձեցինք նաև այդ ճանապարհը որդեգրել ու առաջարկեցինք, որ պատրաստ ենք քննարկել։ Սակայն հանդիպման ժամանակ, ինչպես նախկինում է եղել, այս անգամ ևս, առաջարկվում էր հրաժարվել հայտնի ԼՂ Հանրապետություն բառից, ինքնորոման իրավունքը չշեշտել, հրաժարվել Հայաստանի հանձնառությունից և այլն»,- ասաց պատգամավորը։

Մինասյանը նշեց, որ Ալիևը իր հանցավոր վարքագիծը դրսևորելու համար անընդհատ շահարկում է Պրահայի և մյուս հանդիպումները։

«Մեր առաջարկը հետևյալն է եղել՝ եթե նման որևէ չարաշահում է իրականցնում հանցագործ Ալիևը, ապա բերենք այդ բառի փոխարեն օգտագործենք այլ բառ, օրինակ՝ խեղաթյուրելով այդ հանդիպումների էությունը և այլն, այսինքն՝ այստեղից հնչեցնել մոտեցում, թե իբր դա ներքին կյանքին է վերաբերում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկել ենք՝ հայտարարեք, որ չկա նման համաձայնություն ու ֆիքսենք, որ խեղաթյուրում է Ալիևը այդ համաձայնությունը»,- նշեց Արծվիկ Մինայանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վեր ընկեք տեղներդ, բոլորիդ հերթը գալու է․ Հայկ Կոնջորյան

Հաջորդը

Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան

Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին…
Դիտել

Կիեւը դրական է համարում Հայաստանի քվեարկությունը (տեսանյութ)

Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։…
Դիտել

ԱԺ նախագահը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ:  Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share