Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան

Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց։

«Դա զինված ուժերի դիմակայման  խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Հարցնում եք՝ պատրա՞ստ եք  դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:

Արդյոք Արցախի և Հայաստանի սահմաններին կուտակումներ կան․ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց․

«ԼՂ շուրջ կուտակումների եւ մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով: Նաեւ ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածում: Սրանով կառաջարկեմ հարցը փակել:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությունից». Պեսկով

Հաջորդը

<strong>ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը․ Զախարովան՝ Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին

«Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում…
Դիտել

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ Ժերար Լարշեն

Անհրաժեշտություն կա, որ նոր թափ հաղորդվի Մինսկի խմբի համանախագահությանը՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն։ Նաև Արտաքին հարցերի և…
Դիտել

Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում

Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել…
Դիտել

Արևը ծագելու է, գարունը գալու է, շնորհավոր Հայկական բանակի օրը. ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հայկական բանակի զինծառայողներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share