ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության և հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին: 

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը: Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ ու շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան

Հաջորդը

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Աղդամի ճանապարհի գործարկումն անընդունելի է մի շարք պատճառներով․ Դավիթ Իշխանյան

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե վերջին շաբաթներին իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ…
Դիտել

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել Բրյուսելում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ։ Այդ մասին թվիթերի…
Դիտել

465 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 465 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները։ «Արդար Հայաստան» կուսակցություն 1528 ձայն, 0.32 % «Հայ Ազգային Կոնգրես»…
Դիտել

Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր կտեղակայվեն

ՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share