Քաղաքային չինովնիկների հեքիաթներն ու իրականությունը

Այսօր հայտնի է դարձել, որ գարնանը Երևան կհասնեն գերմանական 12 մետրանոց ավտոբուսները։ Իսկ մի քանի օր առաջ էլ քաղաքապետարանից հայտնեցին, որ մինչև տարեվերջ Երևանի տրոլեյբուսների պարկը կհամալրվի նոր մեքենաներով։ Թե այս համալրումները որքանով կթեթևացնեն մայրաքաղաքի ուղևորափոխադրումը՝ անհայտ է։

Ընդհանրապես՝ ուղևորափոխադրման հարցը տարիներ շարունակ եղել է Երևանի գլխավոր խնդիրներից մեկը։ Այս հարցը չի լուծվել ոչ նախկին իշխանությունների օրոք և ոչ էլ այսօր։ Իրավիճակը բարելավելու առումով քայլեր ձեռնարկվել են, սակայն այս ոլորտում ամպագոռգոռ հայտարարություններն ու ելույթներն ավելի շատ են՝ քան բուն գործն ու աշխատանքը։

Ուղևորափոխադրման՝ մեղմ ասած խայտառակ պատկերը շարունակում է մնալ Երևանի «այցեքարտը»։ Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ավտոբուսներն ու հասարակական տրանսպորտի մյուս միջոցները, կամ գերծանրաբեռնված են, կամ աշխատում են բավական մեծ դադարներով, երբեմն էլ վարորդների քմահաճույքով։ Օրվա որոշակի ժամերին մարդիկ կանգառներում ստիպված են 30,40 րոպե, երբեմն նաև ավելի երկար սպասել ավտոբուսներին։ Խնդիրը՝ քաղաքային իշխանությունները չտեսնելու են տալիս ու իրավիճակը մեղմելու առումով բավարար քայլեր չեն ձեռնարկում։

Հաջորդ տարի՝ Երևանում նախատեսված են ավագանու ընտրություններ։ Հերթական անգամ թեկնածուները սկսելու են խոսել հասարակական տրանսպորտի համակարգի բարելավման մասին, սկսելու են հերթական հեքիաթները ներկայացնել բնակիչներին, բնականաբար մատնանշելով խնդրի լուծման հստակ ժամանակացույց։ Իսկ ժամանակն ու փորձը ցույց են տվել, որ հասարակական տրանսպորտի հարցը ընդամենը նախընտրական PR կեղծիքն է, որով տարիներ շարունակ կերակրում են բնակչությանը։ Նախընտրական և հետընտրական սկզբնական փուլում քաղաքապետարանի չինովնիկները կշրջեն հեծանիվով, մետրոյով, երբեմն ավտոբուսով, իսկ երբ արդեն կհարմարվեն ծառայական մեքենաների կյանքին՝ մարդկանց նորից կմոռանան կանգառներում։ Սա ժամանակի փորձությունն անցած իրողություն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում

Հաջորդը

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Առնչվող նյութեր
Դիտել

Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն…
Դիտել

Այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել

Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել։ Առևանգված արցախցիները…
Դիտել

Իսրայելը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա․ ԻՊԲ

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը երկրի հարավում գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share