Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է հանրային լսումները մարզերում

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը:

Այդ նպատակով կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետարանում անցկացվող քննարկմանը մասնակցել են նաև աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների՝ Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ գործակցության և նրանց կարիքների գնահատման արդյունքում մշակված փաստաթղթերն ինչ խնդիրներ են կարգավորում և ինչպես են նպաստում համայնքների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը բաղկացած են քաղաքաշինական զարգացման 3 մակարդակից՝ տարածքային զարգացման, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծեր:

Հիմնական նպատակն է ձևավորել առողջ, անվտանգ և արդյունավետ քաղաքաշինական միջավայր, որը գրավիչ կլինի ինչպես տեղաբնակների, այնպես էլ այցելուների համար: Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը և խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը:
    

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդծել է մշակված փաստաթղթերի կարևորությունը՝ անդրադառնալով նաև համայնքային հողերի օտարման ընթացակարգի վերաբերյալ ներկաների բարձրացրած հարցերին. «Այսօր հողի մասնավորեցման որոշում կայացնելիս շատ զգուշավոր պետք է լինենք, մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի գալիք սերունդները հնարավորություն ունենան իրենց հարմարավետությունն ապահովել համայնքի տարածքում»:
    

Քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հայտնել է, որ փաստաթղթերում ներառվել են հանրային տարածքների զարգացման, կառուցապատման ավանդական հատկանիշների պահպանմամբ թաղամասերի արդիականացման, երիտասարդ ընտանիքների համար նոր թաղամասերի ձևավորման առաջարկներ: Իսկ զբոսաշրջության զարգացման հեռանկարով բնակավայրերի համար դիտարկվել է հյուրատների, համտեսի կենտրոնների գործարկման, հետիոտնային փողոցների բարեկարգման ծրագիրը:

«Առանձնահատուկ տեղ է հատկացվել հուշարձանների ցանկում ընդգրկված և քայքայման վտանգի առջև կանգնած շինություններին երկրորդ կյանք տալու ծրագրերին, որոնց շնորհիվ դրանք կօգտագործվեն, օրինակ, որպես տարածաշրջանի երիտասարդական նորարարական կենտրոններ»,-նշել է Նունե Պետրոսյանը:

Հաշվի առնելով բնակավայրերում գյուղարտադրության, օրինակ՝ բրդի վերամշակման արդյունաբերության կազմակերպման հնարավորությունը՝ հստակեցվել է նաև մթերումից մինչև վերջնական արտադրանքի ստացումն ապահովող արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխումը՝ նպաստելու համար նոր աշխատատեղերի ստեղծմանը:
    

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսված է հանրապետության բոլոր մարզերի համար մշակել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց հանրահռչակման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը պարբերաբար հանրային լսումներ է կազմակերպում մարզերում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն պարզաբանում է

Հաջորդը

ՀՀ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները Ֆինլանդիայում են

Առնչվող նյութեր
Դիտել

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով՝ 2…
Դիտել

Ժամը 08։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել.ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական…
Դիտել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share