Սա Երևանն է, որտեղ դու տանն ես, բայց տանը չեն չինովնիկները

Յուրաքանչյուր քաղաք կենդանի օրգանիզմ է, որը միշտ զարգանում և ընլայնվում է։ Նույն գործընթացը բնականաբար տեղի է ունենում նաև Երևանում։ Սակայն այն գործընթացները որոնք կատարվում են Երևանում՝ իսկական պատուհաս են դառնում մայրաքաղաքի բնակիչների համար։

Երևանում վերջին շրչջանում նորոգվում և բարեկարգվում են փողոցները։ Այս գործընթացը առաջին հայացքից կարևոր է և դրական։ Սակայն այդ աշխատանքների տեմպը և ժամանակացույցը իսկական դժողխք են դարձնում մայրաքաղաքը։

Փողոցները, որոնք քանդվում են նորոգման, բարեկարգման, կամ որևէ ենթակառուցվածք փոխելու համար՝ օրերով, շաբաթներով երբեմն ամիսներով մնում են կիսաքանդ՝ կաթվածահար անելով երթևեկությունը և բազում անհարմարություններ պատճառելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին։

Տարիներ շարունակ մայրաքաղաքային իշխանություններն այդպես էլ չկարողացան փողոցների բարեկարգման աշխատանքներն իրականացնել համակարգված, ըստ ողջամիտ ժամանակացույցի և կարևորը՝ որակով։

Գրեթե ամեն օր քաղաքային իշխանությունները աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ, հաճախ նաև սոցիալական կայքերով գովազդում են իրենց կատարած աշխատանքները, սակայն այդ աշխատանքների գերակշիռ մասը իրականացվում է փնթի, առանց հաշվարկի, ժամկետների խախտումներով և առանց մարդկանց հարմարությունները հաշվի առնելով։

Մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ արդեն մեկ տարուց ավելի քանդված վիճակում են։ Երևանի ամենածանրաբեռնված և առանց այլընտրանքի փողոցներից մեկը՝ Մյասնիկյանն,  արդեն ավելի քան մեկ տարի՝ մեղմ ասած այլանդակված վիճակում է։ Ավելի քան մեկ տարի՝ քաղաքային իշխանություններն իբր փոխում են նշված պողոտայի լուսավորության համակարգը ու արդեն 12 ամիս այդ փողոցի երթևեեկության գոտու մի ամբողջ շարք՝ շարքից դուրս է եկած։

Բազմաթիվ փողոցներ քանդվում են ասֆալտապատելուց ընդամենը մի քանի օր անց, որովհետև ինչ-որ մեկը որոշել է ջրագիծ, կամ այլ ենթակառուցվածք փոխել անմիջապես ասֆալտապատման աշխատանքներից հետո։ Այս աշխատելաոճով են առաջնորդվել Երևանի բոլոր ժամանակների իշխանությունները։

Երևանը, որն ուղղակի անհարմար քաղաք է մասշտաբային երթեևեկության համար ավելի կաթվածահար է դառնում քաղաքապետարանի աշխատասենյակները զբաղեցնող չինովնիկների չմտածված, չհաշվարկված ու ծույլ աշխատանքի հետևանքով։ Սա Երևանն է, որտեղ դու տանն ես, բայց տանը չեն չինովնիկները․․․․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է.

Հաջորդը

Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտիներում

Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ…
Դիտել

Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են Ռուսաստանի նկատմամբ ամբողջական պատժամիջոցներին

ԵՄ-ն և Ճապոնիան դեմ են արտահայտվել G7 երկրներին ուղղված ԱՄՆ-ի առաջարկին՝ արգելել բոլոր արտահանումները Ռուսաստան։ Համարվում է, որ…
Դիտել

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով.ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share