Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդում է սկսվել. ՔԻՊ հայտարարությունը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդում է սկսվել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։ Այսօր, հոկտեմբերի 22-ին, ժամը 10-ին Կարեն Հեքիմյանը հրավիրվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։

ՔԻՊ-ը գնահատում է, որ Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, որոնք պայմանավորված են վերջինիս հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված հոդվածներով, որտեղ քննադատվել են ԵՊՀ աշխատակիցների իրավունքների խախտման դեպքերը, ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի հակահասարակական վարքն ու հակաօրինական գործունեությունը։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդմամբ՝ վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին պաշտպանել ժողովրդավարական արժեքներն ու դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակահասարակական գործելակերպը, ինչն առաջին հերթին ոտնահարում է ԵՊՀ հեղինակությունը։

Կոչ ենք անում ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին վերանայել ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս հակաժողովրդավարական գործելաոճից չի հրաժարվում։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

22.10.2021թ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք

Հաջորդը

2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի և սաստկացող զարգացումները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ…
Դիտել

Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը պարտավոր է պարզաբանել. Արման Թաթոյանը ԱԽ քարտուղարին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանի հայտարարությանը, ըստ որի այսօր կեսգիշերից ադրբեջանական կողմը մաքսակետեր է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share