Մեր Գագիկը

Գագիկ Վաչիկի Ղուկասյանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 23-ին Ապարանի Ձորագլուխ գյուղում։

2006-2018 թթ. սովորել է Ձորագլխի Յուրիկ Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցում։
Ուսուցիչները, ամեն անգամ մտնելով այն դասարան, որտեղ սովորել է Գագիկը (որն արդեն անվանակոչել են իր անունով) վերհիշում են այն, ինչ թողել է Գագիկը դպրոցի պատերի ներսում։

Դպրոցում լավ չէր սովորում, բայց ուսուցիչներն այնքան շատ էին սիրում Գագիկին, որ միշտ բարձր գնահատականներ էին նշանակում։ Բոլոր ջերմ հիշողություններն այաօր բարձրաձայնվում են թաց աչքերով։

«Գագիկը շատ համեստ,հավասարակշռված ու աշխատասեր տղա էր»,- պատմում է Գագիկի քույրը։

«Երբեք ոչ մի այնպիսի բան չի արել,որ ծնողները գլուխ կախեն։ Միշտ օգնում էր բոլորին.գյուղի փրկիչն էր», ասում է քույրը։

Գագիկը ընտանիքի կրտսերն էր։ Գագիկը եղբոր հետ՝ հոր թև ու թիկունքն էր։ Հայրական տունը պիտի շենացնեին, բայց պատերազմը կիսատ թողեց Գագիկի երազանքները։

Երկու եղբայրներին էլ վիճակված էր անցնել պատերազմով (ավագ եղբայրը Տարոնը, մասնակցել է քառօրյա պատերազմին), սակայն Գագիկն այդպես էլ տուն չդարձավ։

Գագիկն անհամբեր սպասում էր, թէ երբ է բանակ զորակոչվելու։ Եկավ այն օրը, որին Գագիկն այդքան երկար սպասում էր. պիտի ծառայության անցներ հայոց բանակին, պիտի պատվով կրեր զինվորի համազգեստը։

2019թ-ի հունվարին զորակոչվեց բանակ։ Ծառայության է անցավ Ջրականում (Ջաբրաիլ)։

Ընկերներից մեկին հարցրեցի՝ ինչպիսին էր Գագիկը ընկերական շրջապատում.

«Գագիկի ընկերասիրությունը սահմաններ չէր ճանաչում, մեր բոլոր հավաքույթներին ինքն իր աթոռն ուներ, որը հիմա ցավոք դատարկ մնաց։ Գագիկը ընկերների համար ամեն ինչի պատրաստ էր, հումորով, մարդամոտ ու շփվող տղա էր ընկերս։ Ամեն անգամ, որ հավաքվում ենք՝ իրեն մտքով միշտ մեզ հետ տանում ենք, առանց նրա մեր ուրախությունը կիսատ է»։

Աիրած աղջիկ է ունեցել։ Ասում են՝ այնքան շատ էր սիրում այդ աղջկան, որ մտքով բանակ տարավ հետը, ու երբ ամեն ինչ պիտի Գագիկի սրտով լիներ, պատերազմը հենց սրտին էլ կպավ։

Գագիկն ազատ ժամանակ հիմնականում անցկացնում էր ընկերների հետ։ Վերհիշում է Գագիկի քույրը։ Շատ էր սիրում էլեկտրականության հետ գործ անել։

Մայրը պատմում է, որ բակում քար կար, Գագիկը հաճախ գնում, նստում էր քարին ու զբաղվում էր հեռախոսով։

Գագիկը մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, այնուհետև նրան տեղափոխել են Հադրութ, որտեղ կռվել է թշնամու դիվերսիոն խմբերի դեմ։
Մարտի դաշտում պայքարել Է 17 օր,անմահացել է Հադրութում Հոկտեմբերի 13-ին՝ անօդաչուի հարվածից։

Գագիկին հուղարկավորել են ծննդավայրում, Ձորագլուխ գյուղում՝ Հայրենական մեծ պատերազմից չվերադարձած զինվորների հուշարձանի կողքին, որը նվիրված է նաև Գագիկի մեծ պապին։

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան, ՀՊՄՀ ուսանող

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022. Խորվաթիան բրոնզե մեդալակիր

Հաջորդը

Մահացել է Գալուստ Սահակյանը

Առնչվող նյութեր
Դիտել

0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նկարներիս մեծ մասը մնացին Շուշիում․Ստվերի և լուսի ճանապարհին․ Ժանի Արտ

Արվեստագետի հոգևոր ներկապնակը ՄԱՍ 2․ Ստվերի և լուսի ճանապարհին․ Անի Ժամհարյան․ (Ժանի Արտ)
Դիտել

465 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 465 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները։ «Արդար Հայաստան» կուսակցություն 1528 ձայն, 0.32 % «Հայ Ազգային Կոնգրես»…
Դիտել

Մեզնից քչերն են պատկերացնում, թե ջրի պրոբլեմն ինչ ծավալի է. Փաշինյան

«Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share