ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։

Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման հարցում առկա փոխըմբռնման վրա։

Պարոն Այվազյանը կարևոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսևորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։

Տիկին Ջենսենը ևս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ հանցավորության դեմ պայքարի կարևորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հյուպատոսարանի միջև հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առնձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ

Հաջորդը

Դատախազության և իրավապահ կառույցների համագործակցությունը պետք է ուղղված լինի քրեական վարույթների քննության արդյունավետությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները: Այս տարվա հունվար–փետրվարին 2022-ի․ հունվար–փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության…
Դիտել

Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ

Կարեն Անդրեսյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամներ կողմ 67 դեմ 0 ձայներով: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել…
Դիտել

Կալիֆորնիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվել է որպես նահանգային ոչ աշխատանքային օր

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական…
Դիտել

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share