ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:

Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական աջակցության հարցը

Հաջորդը

Հավատացած եմ՝ STARMUS-ի բերած ոգևորությունը կվերածվի գիտության ու արվեստի ակնառու նվաճումների. ՀՀ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ ձեր առաջնորդը խոստացել է. Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք, կամ ում առաջնորությամբ այստեղ նստած եք, խոստացել է. Նիկոլ Փաշինյանի պատասխանն…
Դիտել

Թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման մասին խոսք չի գնում․ ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․ «Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share