ՔԿ-ում ձևավորվել է նոր ստորաբաժանում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Այս մասին տեղեկացրնում են քննչական կոմիտեից:

Նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:

Ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ:

Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով՝ տարբեր ստորաբաժանումներում գտնվող քրեական վարույթները ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սահմանված ժամկետում կենտրոնացվելու են նոր ստեղծված վարչությունում:

Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման բարձր մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

Հաջորդը

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում հայտնաբերել է մոտ 8.5 միլիարդ դրամի խախտում

Առնչվող նյութեր
Դիտել

Իտալացի գիտնականը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Նուկլեոպեպտիդների աշխարհի նոր պատկերացում. նուկլեոամինաթթուների և նուկլեոպեպտիդների սինթեզ, հատկություններ և կիրառություն» թեմայով դասախոսություն է ներկայացրել…
Դիտել

22-ամյա երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունիսի 12-ին, ժամը 01.40-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բերքառատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share