Իտալացի գիտնականը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Նուկլեոպեպտիդների աշխարհի նոր պատկերացում. նուկլեոամինաթթուների և նուկլեոպեպտիդների սինթեզ, հատկություններ և կիրառություն» թեմայով դասախոսություն է ներկայացրել Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն:

Ջ. Ռովիելոն Հայաստան է ժամանել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտնականների հետ հետազոտական համատեղ աշխատանքներ կատարելու և փորձի փոխանակման նպատակով: Իտալացի գիտաշխատողը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի՝ ֆինանսավորման երաշխավորած «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատուն է: Գիտական թեմայի ղեկավարը ֆարմաքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ Հայարփի Սիմոնյանն է:

Հ. Սիմոնյանը, կարևորելով Ջիովանի Ռովիելոյի հետ փոխգործակցությունը, նշեց. «Իտալացի մեր գործընկերոջ հետ համագործակցում ենք դեռևս 2012 թվականից, առ այսօր ունենք համատեղ տպագրված գիտական բազմաթիվ աշխատանքներ: Շուրջ մեկ տարի է, որ մենք համագործակցում ենք, և վստահորեն կարող եմ ասել, որ մեր գործընկերությունն ունի հաջող ընթացք»,- ասաց Հ. Սիմոնյանը:

Կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջ. Ռովիելոն, խոսելով զեկուցման թեմայի կարևորությունից և ԵՊՀ գիտնականների հետ գործակցությունից, ընդգծեց. «Երևանի պետական համալսարանի իմ գործընկերներն այստեղ կատարում են α-ամինաթթուների սինթեզ, այսինքն նրանք ստեղծում են բաղադրիչներ, իսկ Իտալիայում մենք ուսումնասիրում ենք դրանց կենսաբանական արդյունքները, քանի որ այդ բաղադրիչները կարող են օժանդակել հակաքաղցկեղային նոր դեղորայքի ստեղծմանը»:

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտական ուսումնական կենտրոնի փորձագետ, կենսաբժշկագիտության ամբիոնի ասիստենտ, դ.գ.թ. Լուսինե Սահակյանը, անդրադառնալով հետազոտության հաջող ընթացքին և դրա շնորհիվ միջազգային հարթակներում ու պարբերականներում տպագրվելուն, ընդգծեց. «Բազմափուլ ծրագրի հաջող ավարտից հետո պատրաստվում ենք արդյունքները հրատարակել բարձր վարկանիշային պարբերականներում և, իհարկե, հաջողության դեպքում անցնելու ենք դեղերի ստեղծման կենսացիկլի հաջորդ փուլ: Մեր համատեղ հետազոտության արդյունքները կնպաստեն Երևանի պետական համալսարանի և ֆարմացիայի ինստիտուտի զարգացմանը, միջազգային գիտական աշխատանքներում ներգրավվածությանն ու համագործակցությունների ընդլայնմանը»:

Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները: Հանդիպման ավարտին ներկաները բանախոսին տվեցին ինչպես այսօր կայացած դասախոսությանը, այնպես էլ գիտական թեմայի իրագործման և դրա ընթացքում առաջացած բարդություններին վերաբերող հարցեր:

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք</strong>

Հաջորդը

Փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում պարենի մատակարարումներին. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն ազդեցություն չեն գործում ամբողջ աշխարհում պարենի մատակարարումների վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը,…
Դիտել

Կոնսերվատորիայի ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը. հայտարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը հայտարարություն է տարածել. «Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 43-րդ նստաշրջանի աշխատանքների մասնակցելու նպատակով Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share