Քննարկվել են ՀՀ Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի եւ կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայի օրենսդիրներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաջորդը

Կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի…
Դիտել

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share