«Օմիկրոն» շտամի ախտանշանները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները:

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են`

կոկորդի ցավ,

քթից արտահոսք,

չոր հազ

գոտկատեղի ցավ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։💉Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը:

Ուստի, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք

Հաջորդը

ԵՊՀ մանրէաբանների նոր բացահայտումը

Առնչվող նյութեր
Դիտել

Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Նոր տարին հրաշքների, հեքիաթների, երազանքների իրականացման ժամանակ է: Ավանդույթի համաձայն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է…
Դիտել

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի…
Դիտել

Հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է լուրերը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմին փոխանցվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share