Ֆինանսների նախարարությունում աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում

ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը կազմակերպել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարությամբ եւ ՊՖԿՀԲ 2019-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված «Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թեմայով աշխատաժողով: Covid-19 համավարակի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով՝ աշխատաժողովն անցկացվել է առցանց ձեւաչափով:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության եւ ՊՖԿՀԲ քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության պետ Վախթանգ Սիսակյանն աշխատաժողովի բացման խոսքում կարեւորել է, որ ԵՄ աջակցությունը մեծապես կնպաստի ոլորտի արդիականացմանը, կբարձրացնի ֆինանսական վերահսկողության արդյունավետությունը եւ պետական ֆինանսների կառավարման ոլորտում ֆինանսական կարգապահության մակարդակը:

«Թայեքս» տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրոպական հանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

«Թայեքսը» կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ովքեր կարող են դիմակ չկրել փակ տարածքներում

Հաջորդը

Այս պահին Փաշինյան-Ալիև ֆորմատով հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումից

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և…
Դիտել

Արցախում քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share