Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է. «Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝  շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով։ Գիտեք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»։ 

Գրիգորյանը վստահեցրել է, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ այդ հարցը քննարկում են նաև Ֆրանսիայի հետ և ակնկալում են, որ աջակցություն կստանան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՆԳ նախարարը պատգամավորների հետ քննարկել է պետության ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրներ

Հաջորդը

Մոլդովան արգելել է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական…
Դիտել

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին…
Դիտել

Հանրապետության որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share