Ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով. Պն

Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը գիշերը 12-ին Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի․ Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը պարտավոր է պարզաբանել. Արման Թաթոյանը ԱԽ քարտուղարին

Առնչվող նյութեր
Դիտել

Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ…
Դիտել

ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պետք է լիարժեք պատվաստված լինեն և ունենան բացասական արդյունքով թեստ

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու…
Դիտել

ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

Կոմիտեն միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share