Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց. Human Rights Watch

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։ Կազմակերպությունը նշել է, որ ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս։

Հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ։

Human Rights Watch իրավապաշտպան միջազգային ազմակերպությունը զրուցել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք բոլորը պատմել են երկար և պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել էր, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել էր իրենց էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել էր, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:

«Բռնությունների և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները նոր խոշտանգումների ենթարկվելու վտանգի տակ են: Ադրբեջանի իշխանությունները պետք է վստահեցնեն, որ հայ ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները, ովքեր դեռևս անազատության մեջ են, ունեն այն պաշտպանությունը, որը ենթադրում են միջազգային մարդու իրավունքներն ու հումանիտար օրենքը, որոնք ենթադրում են խոշտանգումների ու բռնությունների բացառում»,- ասված է Human Rights Watch-ի տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Covid 19. Մահացել է 19 մարդ

Հաջորդը

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վրաստանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները…
Դիտել

Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթանակը նվիրել է հայ և եզդի ազգերին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը չեմպիոնությունը նվիրում է հայ և եզդի ազգերին:…
Դիտել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից…
Դիտել

Ալիևի ելույթը ՀՀ նկատմամբ հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր.ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ. Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share