Ազգային անվտանգության մարմինները հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:

Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել․Գորիսի փոխքաղաքապետ

Հաջորդը

Այվազյանը Լավրովին է ներկայացրել Սյունիքում տիրող իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Lilevents-ի ամառային միջոցառումը՝ նվիրված կանանց առողջությանը

Գործունյա կանայք, գեղեցկություն, առողջություն և խնամք. Օրերս կայացավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը, որի խորագիրն էր «Բրանչ առողջության…
Դիտել

Ադրբեջանը պահանջ է ներկայացրել Արցախի իշխանությանը (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը անվտանգության խորհրդի նիստում. Հարգելի՛ հայրենակիցներ Նախ, իմ և Հանրապետության իշխանությունների անունից խորին վշտակցություն…
Դիտել

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Գանձասար

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուքի»  էջում նշված է, որ այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share