Ակցիայի վայրից ձերբակալված անձի մոտ դանակ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 մմ երկարությամբ ծալովի դանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ Շենգավիթի դատարանում քննվում էր վարչապետի որդուն առևանգելու փորձ կատարելու համար ձերբակալված Գայանե Հակոբյանին կալանավորելու հարցը։

Նշենք նաև, որ նրան աջակցելու համար դատարանի մոտ հավաքված մարդիկ փակել էին Արշակունյաց պողոտան, քանի որ դատարանը որոշել է Գայանե Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակել վաղը, ժամը 15:00-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զրահաբաճկոնը փրկել է զինվորի կյանքը

Հաջորդը

Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ…
Դիտել

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի…
Դիտել

Ավազակային հարձակում «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ…
Դիտել

Լանջիկ-Գյումրի հատվածում ընթացիկ շինարարական աշխատանքներ են

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ընթացիկ շինարարական աշխատանքներ են։ Տարբեր տեղամասերում կատարվում է հողային հանույթ, լիցք, կառուցվում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share