Ազգային ժողովը չընդունեց ապօրինի կառույցների վերաբերյալ օրենքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի պետական, կամ համայնքային պատկանելության հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցները օրինականացման ենթակա չէին լինելու և ապամոնտաժվելու էին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր։ Նախագծի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ։

Ըստ հիմնավորման` նախորդ տարիներին ձևավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Պատճառն այն է, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է կատարվում և ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը: Այս փոփոխությամբ համայնքը նաև իրավունք էր ստանալու ապամոնտաժելու ինքնակամ կառույցները՝ առանց վարչական վարույթ իրականացնելու:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապամոնտաժում է ապօրինի կառույցները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոխվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը

Հաջորդը

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար…
Դիտել

Արարատ Միրզոյանի հրավերով Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել…
Դիտել

Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է «Վիվառո Մեդիայի»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share