ԱԺ հանձնաժողովի հավանությանն է արժանացել Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրի փոխայցելությունների մեխանիզմները դյուրացնող հարցը

Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը:Այս մասին տեղեկանում ենք  ԱԺ-ի պաշտոնական կայքից:

Նախագծով մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում կազատվեն մուտքի՝ պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: 30 օրից ավելի գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Հարցն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Հարակից զեկույցում Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրերի փոխայցելությունների մեխանիզմները:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ևս կարևորել է առաջարկվող կարգավորումը՝ նշելով, որ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում հստակ պատկերացում ունենալ այդ երկրի տարածքում մնալու ժամկետների և իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Եռակողմ խմբի աշխատանքում առաջընթաց կա. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական…
Դիտել

Հայտնի է ինչպես են անվանել իրենց երեխային Լեւոն Արոնյանն ու իր ընտրյալը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նրա ընտրյալը` Անիտա Այվազյանը, իրենց դստերը անվանել են Զաբել: Անիտա Այվազյանը «Ինստագրամ»-ի իր էջում…
Դիտել

Եվրո-2024. Հայաստանն ու Ուելսը մեկական գոլ փոխանակեցին

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուելսի հավաքականին։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Լուկաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share