Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի արդյունքը շարունակական բնույթ է կրում:

«Հայաստանի Հանրապետությունը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ խորապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ ստացված փոխգործակցության համար՝ նշելով, որ Հայաստանից ու հայ ժողովրդից իր երկիր ու իր ժողովրդին բարեկամություն, ջերմ հուշեր եւ հարուստ պատմություն է տանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարեւոր դերակատարություն ունի գլոբալ եւ տարածաշրջանային հարցերում: Նա համոզմունք է հայտնել, որ այս համատեքստում միջխորհրդարանական ձեւաչափով համատեղ անելիքները շատ են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկել ենք Ֆրանսիա- Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր․ Քերոբյան

Հաջորդը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր նախագահ ունի

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն չի դիտարկում սանկցիաներ Ադրբեջանի դեմ. Բորել

ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյին՝ Լաչինի միջանցքի…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի…
Դիտել

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի երկխոսություն համար. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լաչինի և Ասկերանի ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցումը…
Դիտել

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

Ազգային Ժողովի խմբակցություններն այսօր անդրադարձել են ՀՀ նախագահի թեկնածուներ առաջադրելու հարցին: Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ առայժմ հստակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share