Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի արդյունքը շարունակական բնույթ է կրում:

«Հայաստանի Հանրապետությունը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ խորապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ ստացված փոխգործակցության համար՝ նշելով, որ Հայաստանից ու հայ ժողովրդից իր երկիր ու իր ժողովրդին բարեկամություն, ջերմ հուշեր եւ հարուստ պատմություն է տանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարեւոր դերակատարություն ունի գլոբալ եւ տարածաշրջանային հարցերում: Նա համոզմունք է հայտնել, որ այս համատեքստում միջխորհրդարանական ձեւաչափով համատեղ անելիքները շատ են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկել ենք Ֆրանսիա- Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր․ Քերոբյան

Հաջորդը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր նախագահ ունի

Առնչվող նյութեր
Դիտել

Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Լեհաստանի դեսպան

Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում:…
Դիտել

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր…
Դիտել

Անտաշություն է Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share