Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածնվում է

Լոռու մարզի՝ Ախթալա քաղաքի, Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց պատարագ:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում, Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովվի՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի, քահանայական ձեռնադրության և օծման 10-ամյակին տեղի ունեցավ հոգևոր համերգ:

Երբ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին կարելի էր ասել մատնված էր անուշադրության, թվում էր, որ այլևս հույս չկա, ևս մի քանի տարի և ամեն բան պիտի կորսվի։ Տեր Հեթում քահանայի գործունեության շնորհիվ վանքը վերագտավ հույսի ու փրկության ճանապարհը։

Երիտասարդ, ավյունով լի, քահանայի ջանքերի շնորհիվ եկեղեցին լցվեց հավատացյալներով։

Նշենք նաև, որ եկեղեցու գմբեթին տարիներ շարունակ խաչ չի եղել, սակայն Տեր Հեթում քահանայի ջանասիրության և մի շարք բարերարների հովանավորությամբ՝ տեղադրվեց գմբեթի խաչը։

Հոգևոր համերգով ներկայացան՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու և կամերային երգչախումբը, ելույթ ունեցան նաև՝ Շնող գյուղի պարային համույթի սաները:

Միջոցառմանը ներկա էին հոգևորականներ, տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ։

Հեղինակ՝ Մարինկա Ալեքսանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեծ ընտանիքների փոքր բիզնեսը

Հաջորդը

Կրկնօրինակների սևագրերն են․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած…
Դիտել

Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ…
Դիտել

Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող

Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝  Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում,  այսօր`Ապրիլի 25-ին, մեծ հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share