ԱԽ քարտուղարն ու ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի փոխանցած առաջարկներին

Հաջորդը

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղարկել է հատուկ զեկույց

ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել եմ հատուկ զեկույց՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով…
Դիտել

Արցախի հարցը լուծված չէ. Սրեժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 28-ին, Մալթայում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share