Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:

Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրել են կալանքի մեջ գտնվող տիար Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն արտահայտելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:

Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրել է, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։

Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը:

Նորին Սրբությունը նաև գնահատանք է հայտնել Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն մեր ժողովրդին հուզող խնդիրները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2021թ. էականորեն աճել է մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծով դիմում-բողոքների թիվը

Հաջորդը

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊԲ

Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում եղել է հարաբերականորեն…
Դիտել

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է…
Դիտել

Սիրիացի վարձկանները դատապարտվեցին ցմահ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած սիրիացի վարձկան-ահաբեկիչները Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Վարձկանների դատավարությունն ընթանում էր Սյունիքի ընդհանուր…
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել․ ՀՀ ԱԳՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share