ԱՄՀ -ն ռեկորդային գումար է հատկացրել համաշխարհային տնտեսության վերականգնման համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 650 միլիարդ դոլար է հատկացրել համաշխարհային տնտեսությունը վերականգնելուհամար, որը տուժել է նոր կորոնավիրուսային վարակի համավարակի հետևանքներից, ասվում է կազմակերպության կայքում:

Նման որոշումն ընդունվել է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից:

«Սա պատմական որոշում է. ԱՄՀ պատմության մեջ ամենամեծ հատկացումն է»,- հայտարարել  հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:

Նրա խոսքով, հատկացումը «շահ կբերի բոլոր անդամներին, թույլ կտա բավարարել պահուստների երկարաժամկետ գլոբալ կարիքները, կստեղծի վստահություն և կնպաստի համաշխարհային տնտեսության տոկունությանը և կայունությանը»:

Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 23 -ից, միջոցները կուղղվեն ԱՄՀ անդամ երկրներին`համամասնությամբ հիմնադրամում առկա քվոտաների: Միաժամանակ, 275 մլրդ դոլար կուղղվի ցածր եկամուտ ունեցող երկրներին և զարգացող շուկաներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աֆղանստանում պատրաստակամություն են հայտնել աշխատել թալիբների հետ

Հաջորդը

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդին

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան…
Դիտել

ՌԴ ՊՆ. 200 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Փարիզ

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share