ԱՄՆ պետդեպը Լեռնային Ղարաբաղում լարվածության անհապաղ թուլացման ու հետագա էսկալացիայից խուսափելու կոչ է արել

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ մարտերի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և սերտորեն հետևում է տեղեկություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին՝ հանգեցնելով մարդկային կյաների կորստի ու վիրավորների։ Մենք կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու խուսափել հետագա էսկալացիայից։

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է պետդեպի խոսնակի հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է անհապաղ դադարեցնել որևէ տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին

Հաջորդը

Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին տեղեկացնում է Արցախի…
Դիտել

ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ…
Դիտել

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Պարոն նախագահ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share