ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդն անդրադարձել է Արցախի և հայ ռազմագերիների խնդրին

Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին: Ավելի քան 50 հազար քաղաքացի բռնի տեղահան է արվել իրենց տներից Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:

Եկեղեցիների ազգային խորհուրդը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ ակտիվ բանակցություններ սկսել՝ անվտանգ վերադարձնելու հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, որոնք պահվում են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը խախտելով:

Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթընի Բլինքենին կոչ է անում հստակ քայլեր ձեռնարկել և բանակցություններ սկսել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ: Նշվում է նաեւ, որ չնայած հրադադարի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է ազատ արձակել ռազմագերիներին, սակայն Բաքուն հրաժարվում է կատարել համաձայնագրի դրույթները: Դեռևս ոչ հստակ տվյալների համաձայն՝ ավելի քան 200 հայ շարունակում է գերեվարված մնալ Ադրբեջանում:

Խորհուրդն անհանգստացած է նաև հակամարտության ժամանակ եկեղեցիների և կրոնական այլ հուշարձանների ոչնչացման փաստից: Հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմը երկու անգամ մերժել է կրոնական հուշարձանների վայր այցելելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնդրանքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օնիկ Գասպարյանի հարցով ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել

Հաջորդը

Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին․ Բրեդ Շերման

Առնչվող նյութեր
Դիտել

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

Պաշտպանական ոլորտում Հայաստանի գործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share