Այսօր վերսկսվել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Հաջորդը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինը մեղադրել է Արևմուտքին պարենային շուկայի անհավասարակշռության համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սննդամթերքի շուկայում անհավասարակշռությունը արևմտյան երկրների անվերահսկելի տնտեսական քաղաքականության ուղղակի հետևանքն…
Դիտել

Բանակը որեւէ պարագայում չպիտի խառնվի քաղաքականությանը․ Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանը, ով ղեկավարում է նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցությունը, Ազդագիր կայքին տված հարցազրույցում նշել է, որ բանակի դերակատարությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share