Այս պահին Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման աշխատանքներ չեն իրականացվում. ԱՀ ՄԻՊ

Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։

Այս մասին, «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշել է, որ նախօրիեն կապ է հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց տեղահանվելու հետ կապված տեղեկություններ չկան։

«Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,-նշել է նա։

Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն այն նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են տեղահանվածների համար։

«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։

Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,-նշել է արցախցի պաշտոնյան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հաջորդը

Արցախի հրշեջները կանխել են առանձնատանը բռնկված հրդեհը

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության շրջանների զգալի մասում շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ

Փետրվարի 6-ին հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել և շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ՝ Ամբերդում հասնելով 35մ/վ, Պուշկինի լեռնանցքում՝…
Դիտել

Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԼՂ-ում անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛…
Դիտել

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ջերմուկում՝ 56սմ

Ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share