Անդրանիկ Քոչարյանը Չեխիայի ԱԳՆ ներկայացուցչին ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացումը, գոհունակություն հայտնելով խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ փոխայցերի վերաբերյալ։

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման հարցին՝ ակնկալելով միջազգային հանրության՝ այդ թվում Չեխիայի աջակցությունը։ Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ։

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Նա տեղեկացրել է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով և շնորհիվ միջազգային հանրության հասցեական արձագանքի և ջանքերի՝ հնարավոր է եղել հաստատել փխրուն հրադադար։

Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Նա նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը։

Չեխիան, որպես Եվրոպական միության Խորհրդի նախագահությունը ստանձնած երկիր, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին, նշել է Իվան Պոչուխը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար

Հաջորդը

Էրիկ Առստամյանը նվաճել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Արցախում նրան դիմավորել են մեծ շուքով

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. կա զոհ

Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ.…
Դիտել

Արմեն Գրիգորյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային օրակարգի հարցեր

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել…
Դիտել

Ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել միջազգային կառույցները. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Օգոսոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Արարատ Միրզոյանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share