Անդրեա Վիկտորինը Գորիսում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը

Մայիսի 24-ին Գորիսում 2022թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է «Ավելի ուժեղ ձեռներեցության էկոհամակարգը. Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» (SEES) ծրագրի մեկնարկին Սյունիքում։ Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։

ԵՄ համաֆինանսավորմամբ «Իմփաքթ Հաբ Երևան»-ի ջանքերով Սյունիքում բացվում է տարածաշրջանային կենտրոնը, որի առանձնահատուկ ուշադրության առարկան լինելու է տարածաշրջանի փոքր բիզնեսի ոլորտը, որը լուծում է հետպատերազմյան շրջանում խոցելի խմբերի առջև ծառացած խնդիրները:

«Մեր մտադրությունն է համապարփակ աջակցություն ցուցաբերել Սյունիքին՝ հիմք ընդունելով Հայաստանի մյուս մարզերում իրականացվող տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրերի առկա փորձը և միավորելով ԵՄ անդամ երկրների փորձագիտական ներուժը. Համատեղ ջանքերով, որպես «Եվրոպա թիմ՝ նպաստել Սյունիքի հրատապ սոցիալ-տնտեսական կարիքների լուծմանը։ Փոքր բիզնեսի և ձեռներեցության խթանումը ԵՄ աջակցության առանցքային հենասյուն է: Մեկ այլ առանցքային հենասյուն է՝ պայմաններ ստեղծել խոցելի խմբերի կարիքների լուծման և զբաղվածության և եկամուտ ստեղծելու հնարավորությունների համար: Մեր երկարաժամկետ տեսլականը միտված է նպաստելու ուժեղ և նորարար ՓՄՁ-ների ոլորտի կայացմանը, որը հնարավորություն կտա ապահովել բարձր հավելյալ արժեք, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսության մրցունակությունն ու արտադրողականությունը՝ Սյունիքը դարձնելով նորարարության և ձեռներեցության հանգույց»,- իր բացման ելույթում նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Հաջորդը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի շինարարությունը

2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545)…
Դիտել

Եթե դա համարում եք թուլություն, ապա դուք առերևույթ կողմ եք, որ նրանք շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով. Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share