Անհապաղ սկսել ՀՀ անվտանգության նոր հայեցակարգի մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը․

«Ինքնիշխան Հայաստան», «Պահպանողական» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունների հայտարարությունը

«44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է կատարել իր պարտավորությունները: Այսինքն՝ ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը:

Ավելին՝ մեր երկրի համար միանգամայն ավելորդ այդ կառույցըլուրջ խոչընդոտ է անվտանգային այլ կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամերկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, շոշափելի աջակցության ստացման ճանապարհին, մինչդեռ այդպիսի աջակցության միջոցով է հնարավոր մեր բանակը դարձնել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ունակ:

Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանը հաստատակամորեն հորդորում ենք․

1 ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության ընթացքում ամենայն հստակությամբ փաստաթղթավորված պարզաբանում պահանջել 2020թ.պատերազմի և ՀՀ սահմաններ ադրբեջանական ներխուժումների ու զավթումների ընթացքում ՀԱՊԿ անգործության և պարտավորությունների չկատարմանպատճառների մասին:

2 ՀԱՊԿ նախագահության ընթացքում պահանջել և հասնելգրավոր համաձայնագրի անհապաղ ստորագրման առ այն, որՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են իսպառ դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային զենքի և ռազմական նշանակության որևէ արտադրանքի վաճառքը, արբանյակային ծառայությունների մատուցումը:

3 Առաջին և երկրորդ կետերի ամբողջական չբավարարման պարագայում՝ անհապաղ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ ընթացակարգով նախատեսված պաշտոնական արագացված գործընթաց:

4 Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի (դոկտրինի) մշակմանգործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը» ,- նշված է երեք կուսակցությունների տարածած հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ Պն-ում ընդունել են ՌԴ դեսպանին

Հաջորդը

Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝  նվիրված հաշմանդամություն…
Դիտել

ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման նախագիծը

Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share