Առաջիկայում բենզինի հայկական շուկայում նոր խաղացող կլինի

Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգայնն այսօր ամփոփել է 2021 թվականի արդյունքները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականին հակամրցակցային համաձայնության երկու գործ է քննել, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ է ուսումնասիրել, համակենտորանցման հայտարարագրումների վարույթների քանակն է աճել, իսկ գործերի գերակշիռ մասը կազմել են անբարեխիճ մրցակցային դրսեւորումների վարույթները: Դրանք եղել են 78-ը:  

«Այս պահին ընթացքի մեջ են մի քանի վարույթներ, որոնցից մեկը կապված է Երեւանում ասֆալտամատման աշխատանքների հետ: Հանձնաժողովը երկու գործով է վարույթ հարուցել՝ հակամրցակցային համաձայնություն կամ գնումների համակարգում»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:  

ՄՊՀ նախագահը նաեւ տեղեկություններ հայտնեց սպառողական ապրանքների վերջին օրերի գների վերաբերյալ: Ըստ նրա շուկայում որոշակի ապրանքատեսակների գների փոքր նվազում կա, սակայն շատ ապրանքների առումով շուկան դեռ չի կայունացել: Մասմամբ նվազել է կարագի որոշ տեսակի գինը: Բարձր գինը պահպանվում է  շաքարավազի շուկայում: Հայաստանում այս տարի շաքար չի արտադրվել կապված հումքի ներկրման հետ: Փոքր գնանկում է նկատվել ձեթի շուկայում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ այս տարի ձվի շուկայում նոր ցնցումներ տեղի չեն ունենա եւ շուկան կշարունակի կայուն մնալ: Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել այս շուկայում գործող տնտեսվարողների հետ եւ նրանք հավաստիացրել են, որ որեւէ անականկալ չի սպասվում:

Հաջորդ խնդրահարույց շուկան վառելիքն է: Գեղամ Գեւորգյանն ասաց՝ բենզինի գնի բարձրացում կանխատեսել էր դեռեւս մեկ տարի առաջ: Թանկացումը կապված էր կորոնովաիրուսի համավարակի հետ: Համավարակով պայմանավորված բենզինի միջազգային շուկաներում սպառումը նվազել էր, ինչի հետեւանքով նվազել էին նաեւ գները: Սակայն, երբ գլոբալ սահմանափակումները մասամբ վերացվեցին՝ համաշխարհային շուկաներում վառելիքի սպառումն ավելացավ եւ շուկայի մասնակիցները բարձրացրեցին գները:

«Միջազգային մասնագետները տարբներ կանխատեսումներ են անում այս շուկայի համար: ԵԱՏՄ-ում կարծում են, որ այսօրվա գները կպահպանվեն առաջիկայում, իսկ Եվրոպայում կանխատեսում են գների որոշակի նվազում»,- ասաց Գեւորգյանը:

Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնեց, որ առաջիկայում բենզինի հայկական շուկայում նոր խաղացող կլինի Վրաստանից: Հեղուկ գազի գնի առումով ՄՊՀ նախագահը ձեռնպահ մնաց տեղեկություններ հայտնելուց, նշելով որ այս պահին շուկան ուսումնասիրվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Ղազախստանի նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Հուլիսի 6-ին Ղազախստանի նավթի ամենամեծ հանքերից մեկում՝ Թենգիզում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու բանվոր մահացել է,…
Դիտել

Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ,…
Դիտել

Բաքվի զինուժի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share