Ավտոմեքենայի պայթյունի ահազանգ

Հունիսի 23-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ. Բ. ծնված 1986 թ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ ավտոմեքենան բախվել է տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կհայտարարվի պահեստազորայինների վարժական հավաքներ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Պուտինի համար տրիբունալի ստեղծմանը

Եվրամիությունը և նրա անդամները կձգտեն հատուկ միջազգային դատարան ստեղծել՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունը հետապնդելու…
Դիտել

ԱԱԾ-ն ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում  

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share