Ավտոմեքենան բախվել է մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել

Հուլիսի 7-ին, ժամը 02։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի բեկորներից վնասվել է մոտակայքում կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 2002 թ․) և Դ․ Բ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

Դ․ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա․ Մ․-ն և Ա․ Բ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել

Հաջորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Առնչվող նյութեր
Դիտել

Քննչական կոմիտեն պարզում է Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու…
Դիտել

Քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի հեռարձակումը կսահմանափակվի

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share