Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավարի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրակացվող բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Հանդիպման ընթացքում Նախարար Միրզոյանը ներկայացերլ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները:Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը սենատոր Բոբ Մենենդեսի հետ

Հաջորդը

Խուլիգանության գործով երկու ցուցարի մեղադրանք է առաջադրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների համար տարբեր պարագաների հավաքագրումը և սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են.ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի,…
Դիտել

Հրդեհ Վանաձորում. բնակչի այրված դին գտել են սենյակներից մեկում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում…

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share