Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Առանց տոնական միջոցառումների, սակայն անցնող ամեն օր մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով։ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը։

Այս առիթով ուղերձ է հղել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք Ստեփանակերտի օրը: Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը:

Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից ձեռնպահ մնալով հանդերձ` այսօր պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն, ամրացնելուն։

Պարտավոր ենք հանուն մեր նահատակների հիշատակի, պարտավոր ենք հանուն գալիք սերունդների։ Այդ խորդուբորդ, բայց և պատվաբեր ուղին ենք ընտրել 1990-ականներից ի վեր։ Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով՝ ևս մեկ շենք կառուցելով, ևս մեկ փողոց բարեկարգելով, քաղաքային միջավայրը ևս մեկ նոր հնարավորությամբ համալրելով։

Պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչության կտրուկ աճ ունեցանք։ Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված մեր հազարավոր հայրենակիցները Ստեփանակերտում են ապաստան գտել։ Մենք բոլորին ընդունել ենք գրկաբաց։

Վստահ ենք՝ կգա օրը և կկատարվի նրանց երազանքը. յուրաքանչյուրն իր հարազատ օջախը վերադառնալու հնարավորություն կունենա: Իսկ մինչ այդ կանենք ամեն ինչ, որ քաղաքի ենթակառուցվածքները արդիականացնենք, հզորացնենք` չնախատեսված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, մայրաքաղաքի բնականոն կյանքը չխաթարելու համար։

Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր համայնքային ընկերություններին ու գործընկեր բազմաթիվ կազմակերպություններին քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար…

Խունկ ու խոնարհում մեր հերոսների հիշատակին, որոնք գիտակցաբար իրենց կյանքը զոհասեղանին դրեցին նաև հանուն Ստեփանակերտի…

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը խինդուծիծաղով, երգուպարով: Յուրաքանչյուրս՝ մեր տեղում և ամենայն պատասխանատվությամբ, պարզապես պետք է հնարավորն անենք այդ օրը մոտեցնելու համար…

Շնորհավո՜ր տոնդ, Արցախի քաղաքամայր, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս գիշեր Ադրբեջանը սադրանքի է դիմել. փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք

Հաջորդը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերն կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հանրապետության…
Դիտել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին ու կավարտվի…
Դիտել

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի հրամանը

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share