Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման:

Զրուցակցիներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում մթնոլորտային օդի որակը. դեկտեմբերի 1-7 (2022թ.)

Հաջորդը

Ներկայացվել է «Հայկական Քաշաթաղ»-ը խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Առնչվող նյութեր
Դիտել

Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու․ Արտակ Բեգլարյան

Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն, այս մասին հայտարարել է Արցախի…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի…
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share