2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը կաճեն 49 տոկոսով

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը էապես կաճեն և դրանց հանրագումարը կկազմի 548 միլիարդ դրամ, որը 49 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ծախսերի ցուցանիշին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Այսպիսով` կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսին, որը 2022 թվականի նկատմամբ ավել է 1,5 տոկոսով։ Հիշեցնեմ, որ երբ մենք 2021 թվականին կապիտալ ծախսերը նախաատեսում էինք ՀՆԱ-ի 4,5 տոկոսի չափով, շեշտում էինք, որ զգալիորեն բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս առումով մենք ևս մեկ զգալի ավելացում ենք նախատեսում»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարիներին ևս նախատեսվում է այդ մակարդակը պահպանել, որն արդեն իսկ բարձր ցուցանիշ է։

«Կապիտալ ծախսերի ¾ մասը ուղղվելու է պաշտպանության և անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը»,- ասաց Խաչատրյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2023թ. ՀՀ բյուջեից Արցախին կտրամադրվի 144 միլիարդ դրամ

Հաջորդը

«Դիմադրության շարժում»-ը հանրահավաք կանցկացնի

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար…
Դիտել

Ռոջեր Օհանեսյանը դարձավ Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր

Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձավ Կատարակտի և ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր:…
Դիտել

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ ԱԽ որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է. Զաս

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share