Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման հարցերում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել այս տարվա հունիսին ընդունված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացումը կառավարության օրակարգի կարևոր կետերից է և դրանք արտացոլված են կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերում:

44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում՝ Արարատ Միրզոյանը և Շոմբի Շարփը կարևորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքների համակարգման նպատակով մեկնարկած ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագիրը։

Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արցախ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմինների համար։

Նույն օրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Արարատ Միրզոյանը հաջողություն և արգասաբեր աշխատանք է մաղթել Նատիա Նածվլիշվիլիին իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովն ու Բլինքենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Հաջորդը

Հայաստանն ու Ուկրաինան ամրապնդում են գործակցությունը զբոսաշրջության ոլորտում

Առնչվող նյութեր
Դիտել

Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության…
Դիտել

Ավարտվել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը

Ավարտվել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների (կմ 20+900-կմ 22+700 և…
Դիտել

Նախատեսված են Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումներ․ Մարիա Զախարովա

Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին։ Այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share